26/12/2025

Պուտինի մոտ նշխար կերա՞ր

Եկեղեցու դեմ աշավանքում Փաշինյանը  տակտիկական սխալ է թույլ տվել։ Ու փոքր սխալ չէ։ Վերջին շաբաթներին ամեն կիրակի ինչ որ խումբ էր հավաքում ու որևէ Եկեղեցի արշավում։  Բա թե Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ ենք և եկել ենք նշխար ուտելու։

Հրապարակ թերթը գրել է․ Այդ նշխարն էլ մեզ պիտի ուտեցնի մեկը, ով Կաթողիկոսի անունը չի տալիս։ Վիզը ձգում և նշխար էր ուտում։ Խումբն էլ իր հետ։ Այս կիրակի նման արարողություն տեղի չունեցավ, քանի որ Փաշինյանը գնացել էր Ռուսաստանի դաշնություն։

Նա նույնիսկ «քոռ աչքի համար» բացահայտեց, որ կեղծ պատարագի կազմակերպիչը ինքն է։ Ինքը որ չի լինում, ամեն ինչ խախանդ է։  Էն որ ասում է հավատացյալների խումբ, նման բան չկա։ Ինքը առաջնորդում ու իրենից կախված պաշտոնյաներին ուղեկցում է Եկեղեցի, որ նշխար ուտեն։

Դա արդեն ոչ թե Քրիստոսի մարմնի հետ հաղորդվել է նշանակում, այլ խմբակային աշխարհիկ  սնունդ՝ Փաշինյանի վերահսկողությամբ։ Իր համար կարևոր չէ աղոթքը, կարևոր է տեսարանը։ Որ ինքը կանգնած լինի կենտրոնում, մյուսները՝ կադրի մեջ։ Որ ինքը ուտի, մյուսներն էլ ուտեն։

Սա հավատք չէ, սա ենթագիտակցական փորձ է ապացուցելու, որ ինքը կարող է փոխարինել խորհրդին։ Կա մեկ շահագրգիռ մարդ և իրենից կախված պաշտոնյաների շղթա, որոնք Եկեղեցի են գնում ոչ թե Աստծու, այլ առաջնորդի համար։ Նշխարը սովորական հաց է նրանց համար։  Եվ ՌԴ այցի շրջանակներում  հետաքրքիր է՝ Իսկ Պուտինի մոտ նշխար կերա՞վ․․․ Աշխարհիկ հացի իմաստով։

Հոգեբանական խնդրի արմատը այստեղ է թաքնված։ Փաշինյանը Եկեղեցի չի գնում որպես հավատացյալ, նա գնում է որպես նախաձեռնող։ Իր համար կարևոր է, որ ինքն է սկսում, ինքն է առաջնորդում, ինքն է ուտում առաջինը։

Մնացածը պարզապես հետևում են, որովհետև սովոր են հետևել։ Առանց նրա ոչ ոք չի համարձակվում նույնիսկ հավատացյալ ձևանալ։ Սա ինքնահաստատման փորձ է՝ սրբության հաշվին։ Ինքը չկա՝ ոչ ոք էլ չկա։