5 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ միջնորդություն են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար