Փետրվարի 15-ին Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու դեպք է տեղի ունեցել:
Հայտնի է դարձել, որ նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ այդ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություն էլ է կատարել։
Նա, Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում սպանության սպառնալիքներ տալով, համատիրության նախագահի կամքին հակառակ, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։
Նշված արարքի մասին Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ այլ տեղեկությունների էլ՝ այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ և շինանյութ։






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են