Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի էին ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Սահմանված կարգի համաձայն՝ ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվում են, ընտրություններն ավարտված են, մեկնարկում է ձայների հաշվարկը:
Ընտրություններին, հիշեցնենք, մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69 հազար 866 է։ Ընտրատեղամասերի թիվը՝ 47, որից 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղում։






Բաց մի թողեք
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու
Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի