Թե՛ դավադիր եպիսկոպոսների ուղղորդումը, թե՛ հոգևորականների պառակտումը, թե՛ ընդհանուր հակաեկեղեցական արշավն ուղղորդվում է անձամբ Նիկոլի կողմից:
Քանի կար, Նիկոլի արշավն ընթանում էր զուտ, իբր, Եկեղեցու բարեվարքության ամրապնդման վերամբարձ գաղափարների ներքո, երբ Նիկոլը կարողացավ ամենաբարոյալքված մի քանի եպիսկոպոսների քաշել իր կողմը, նրանք միանգամից վերածվեցին «սրբազան հայրերի», իսկ նրանց վարքը բնորոշվեց որպես՝ նրանք զուտ որպես ՀՀ քաղաքացիներ են ներգրավվել և, այնուամենայնիվ, Նիկոլն է հանդիսանում առաջնորդը, իսկ հիմա, արդեն, այդ դավադիրները Մայր Աթոռ են արշավում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը:
Խամաճիկների ձեռքով իրականացվող генеральная репетиция?
Ու, իբր, դեռ մարդիկ կան, որոնք այս ամենին լուրջ են վերաբերում: Դուք երեսպաշտներ եք, հարգելիներս: Վաղը, եթե Նիկոլը կաթոլիկություն քարոզի, դուք ինքնամոռաց կերպով սպասարկելու եք նաև այդ օրակարգը:
Նիկոլից ավելի ապազգային տարր դժվար է պատկերացնել:
Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով