26/12/2025

Վրացական պատվախնդրությունն ու մեր խայտառակությունը. Ասողիկ աբեղան լուսանկար է հրապարակել

Ասողիկ աբեղա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Վարց ուղղափառ եկեղեցուց մի լուսանկար՝ կից գրառմամբ.

«Վրաց Ուղղափառ Եկեղեցու արժանապատիվ եկեղեցականները և Վրաստանի Վարչապետը՝ 92-ամյա Նորին Սրբություն Իլիա Բ. Կաթողիկոս-Պատրիարքի վեհարանում:

Մեծ դաս է տալիս այս լուսանկարը… Նայեցեք, գնացեք եւ սերտեցեք Վրաց Հովվապետի կյանքն ու գործը եւ այդ պետության վերաբերմունքը՝ տակավին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ տարիներից գահակալող Հոգեւոր պետի նկատմամբ:

Վրացական պատվախնդրությունն ու մեր խայտառակությունը…»: