Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այդ կարողությունների զարգացման և ոլորտում մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը ձևավորելու համար սկսում ենք դասընթաց՝ Կրթության կառավարում և առաջնորդություն ծրագրով։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։
Դիմել կարող են տնօրենին ներկայացվող օրենսդրական պահանջներին համապատասխանող անձինք, մինչև սեպտեմբերի 20-ը»,- գրել է նախարարը։






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել