«Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ Չինաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից բեռները նույնպես կտեղափոխվեն «Զանգեզուրի միջանցքով»։
Մենք, բնականաբար, այն դիտարկում ենք հիմնականում որպես Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող օղակ, բայց նաև որպես միջազգային տրանսպորտային միջանցք»։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է տեղական հեռուստաալիքներին հունվարի 5-ին տված հարցազրույցում, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Նա ընդգծել է, որ այսօր Ադրբեջանից դեպի արևմուտք կա միայն մեկ երկաթուղային երթուղի. «Կլինեն երկուսը։ Երկուսը միշտ ավելի լավ են, քան մեկը։ Հատկապես, երբ դուք չունեք բաց օվկիանոս մուտք գործելու հնարավորություն և պետք է անցնեք հարևան երկրների միջով։ Միշտ ավելի լավ է ունենալ այլընտրանք ծավալի, մրցունակության համար, որպեսզի կանխվի որևէ մեկի կողմից տարանցիկ երթուղու մենաշնորհը և, բնականաբար, ապահովվեն ավելի մրցունակ սակագնային պայմաններ»։
Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է խաղա, այսպես ասած, միջնորդի, բեռների հոսքերի աճը խթանող երկրի, իր և հարևան երկրների ենթակառուցվածքներում ներդրումներ կատարող երկրի և հոսքերի բաշխիչի դեր՝ բնականաբար, հիմնվելով առևտրային նպատակահարմարության և շատ այլ գործոնների վրա. «Հետևաբար, Ադրբեջանի դերը որպես տրանսպորտային հանգույց, հատկապես այն հանգույցի, որը չունի բաց ծով ելք, բնականաբար կաճի»։






Բաց մի թողեք
Փաշինյանն ու տասը տիրադավներն այսօր ժողով են արել
Շվեյցարիայի թեմի առաջնորդն ինչու միացավ տիրադավներին
Գեներալ-մայորը նիկոլական հավաքին՝ կոչումի գինը․ Լուսանկար