Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի իշխանությունների հետ կառուցողական և հարգալից երկխոսության՝ չնայած առկա տարաձայնություններին. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ 2025 թվականին լուծումներ կգտնվեն «խաղաղ ապագայի» համար։
«Դիվանագիտական ջանքերի հսկայական կարիքը շարունակում է պահպանվել, մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և ձևավորել նորերը ռուսաստանցիների և ամերիկացիների միջև։ Մենք բաց ենք նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին», – տեսաուղերձում ասել է ԱՄՆ դեսպանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար, սակայն Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին