ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խորհրդարանական լսումների ընթացքում ընդգծեց, որ հույս ունի՝ մինչև հունիսի ընտրությունները պետությունը կպահպանվի։
Բագրատյանը նշեց, որ եթե հունիսին տեղի չունենան կարդինալ փոփոխություններ, ապա ընտրությունները կարող են դառնալ ՀՀ պատմության մեջ վերջինը, եթե գործող իշխանությունը շարունակի հաղթանակ ապահովել։ Վերջում նա կոչ արեց ընդդիմադիր ուժերին միավորվել և համախմբվել՝ այս իրավիճակը փոխելու համար։
Ազգային ժողովում սկսվել են «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները, որոնք վերաբերում են Հայաստանում քաղաքական հիմքով կալանավորված անձանց և նրանց իրավունքների հնարավոր վերականգնմանը։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն եթե ուժեղի և թույլի միջև երաշխավորություն լինկ, և առանց դրա՝ իրական խաղաղություն տեղի չի ունենա։ «Հերթով ինչ-որ բաներ տալու, հանձնելու գործընթացը նորանոր դժբախտություններ կբերի»,- ընդգծեց նա։
Բագրատյանը հավելեց, որ այս պատճառով ներկայիս իշխանությունները պայքարում են նրանց դեմ, ովքեր համարձակություն ունեն հրապարակային դժգոհություն արտահայտել իրենց դեմ:






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով