Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։







Բաց մի թողեք
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու
Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի