Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․
ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում, «Արծվի թևերի» մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Պողոսյանի վարած Mercedes G500 և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Հրայր Մհերյանի վարած ZIL մակնիշի բեռնատարը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ըստ նախնական տեղեկություն վթարի մեղավորը եղել է ZIL-ի վարորդը ով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս վարորդի համար, ինչ էլ դարձել է վթարի պատճառ։






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար