Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարտի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղացիներից մեկի դաշտում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ երածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կրակն առաջացել է, երբ քաղաքացիները դաշտում չոր խոտն այրել են, և այն տարածվելով հասել է մինչև կայանված Mercedes-ը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ:
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը:






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար