2025 թվականի հունվարի 1-ից Երևանում նախատեսվում է ներդնել հանրային տրանսպորտի տոմսային միասնական նոր համակարգ։
Սա ենթադրում է նաև նոր սակագին՝ գործող 100 դրամի փոխարեն։ 7 օրվա անսահմանափակ երթևեկությունը ֆիզիկական տոմս ձեռք բերելու դեպքում կարժենա 5 000 դրամ, էլեկտրոնայինով՝ 4 800, 30 օրվանը՝ ֆիզիկական տոմսով 9 000 դրամ, էլեկտրոնայինով՝ 8 800, 90 օրվանը՝ 24 000 և 23 600, 365 օրվա անսահմանափակ երթևեկությունը ֆիզիկական տոմսով կարժենա 90 000 դրամ, էլեկտրոնայինով՝ 88 000։
Ինչպե՞ս բարեփոխել Երևանի տրանսպորտային համակարգը, որ ունենանք ժամանակին աշխատող, հարմարավետ տրանսպորտ։ Արդյո՞ք դա հնարավոր է անել՝ առանց գործող 100 դրամ սակագինը բարձրացնելու։
Այս և այլ հարցերի շուրջ Factor TV-ի տաղավարում բանավիճում են Երևանի քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը և Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու