27/12/2025

ԲՈԿ գլխավոր քարտուղարին ու հաշվապահին ձերբակալել են․ Լուսանկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։

Նախօրեին, մեր տեղեկություններով, ձերբակալել են Լևոն Ֆարմանյանին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար, Տիգրան Գալստյանին՝ կոմիտեի գլխավոր հաշվապահ. նախնական տվյալներով՝ խոսքը մոտ 200 միլիոն դրամ չարաշահումների մասին է:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ԲՈԿ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել  իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար։

ԲՈԿ գլխավոր քարտուղարին եւ հաշվապահին ձերբակալել են