Հայաստանի քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին մեկնել էին Բաքու: Ի թիվս այլ հանդիպումների ու այցերի, Բաքվում գտնվող հայաստանցի քաղհասարակության 5 ներկայացուցիչներին ընդունել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:
Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ու հայտնել՝ ինչ հանդիպումներ ու քննարկումներ են եղեԼ
Պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը նշել է՝ ցավում է, որ շատերը՝ առանց սպասելու իրենց արձագանքին և պատմություններին, շտապել էին հաստատել իրենց սոցիալական մեդիաներում, որ գերիների վերադարձի հարցը չենբարձրացրել, և իրենց քննադատում էին դրա համար:
«Մեզ առաջարկվել էր օրակարգ, հայ գերիների այցելությունը պարկեշտ մերժել են, թեև այդ հարցը մենք Երևանում բարձրացրել էինք. մեզ համար կարևորը՝ վերադարձի առումով լինի առաջընթաց. հիմնականում այդ հարցին է եղել անդրադարձ։ Հարցը քննարկվում է, միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց, և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակում», ասել է Բորիս Նավասարդյանը։
Այս մասին Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը․ «Պետք է հասկանանք մեկ բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում՝ հակառակ նշանով, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը Ադրբեջանի հասարակության համար ցավ է, և եթե անգամ դա օբյեկտիվ պատկերացում չի, ազդեցություն է թողնում գործընթացի վրա»։






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով