Նիկոլ Փաշինյանի թիմում այլեւս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը։ Բրյուսելում կայացած ապրիլհինգյան հանդիպումից հետո այս թեման իսպառ փակվել է ներկուսակցական հարթակում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչդեռ այդ հանդիպումից առաջ գրեթե 24/7 ռեժիմով փակ հավաքներ ու քննարկումներ էին անցկացնում այս թեմայով, հրատապ համարում այդ անդամությունը, որը պետք է բերեր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ իրենց թիմի հաղթանակն էին համարում։
Թե որն է այս թեման այլեւս չքննարկելու պատճառը, իշխանական աղբյուրները դժվարանում են հստակ պատասխանել, ենթադրում են՝ Փաշինյանը հարցն օրակարգ կբարձրացնի պատեհ պահին, ինչպես բրյուսելյան հանդիպումից առաջ, երբ հույս ուներ մեծ գումարներ ստանալ Արեւմուտքից եւ փիառ իմաստով դա օգտագործել, մինչդեռ ստացավ ընդամենը 350 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցության խոստում՝ առաջիկա 4 տարիների համար։






Բաց մի թողեք
Գեղարքունիքից մինչև Սյունիք շատ քիչ տեղեր կան, որտեղ մեր և Ադրբեջանի դիրքերը քիչ թե շատ հավասար են
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին