ԵՄ-ն կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«ԵՄ առաջնորդները վեց ամսով երկարաձգել են Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները», – ասել է Կոշան, որի խոսքեր փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եվրոպական պատժամիջոցները 55%-ով կրճատել են Ֆրանսիայից Ռուսաստան արտահանումը։
2025 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում դրանց ծավալը 7.3 միլիարդ եվրոյից նվազել է մինչև 3.3 միլիարդ եվրո։
Միջին ամսական եկամուտը նվազել է 2.2 անգամ, ինչը ցույց է տալիս Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին