Երևանի դրոշի ու զինանշանի գույների փոփոխությունը ներառված է Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստերի օրակարգում։ Դժվար թե Երևանի խնդիրները լուծվեն դրոշի և զինանշանի փոփոխությամբ, բայց դե գործա՝ անում են։
Նախատեսվում է, որ դրոշն ու զինանշանը այսուհետ լինելու են կապույտ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը՝ խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։
Երևանի ներկայիս և ապագա զարգացումը նպատակ ունի ձևավորել ներդաշնակ, ժամանակակից քաղաքային միջավայր՝ Հայաստանի սրտում։ Երևանի զինանշանի և դրոշի գունային փոփոխությունները արտահայտում են քաղաքի կերպարի նոր փիլիսոփայությունը՝ անցում դեպի նորարարություն, արդիականացում և կայուն զարգացում։
Այն միաժամանակ, կնպաստի քաղաքի խորհրդանիշերի՝ էլեկտրոնային հարթակներում ավելի տեսանելի ներկայացմանը, կդարձնի այն ավելի արդիական և նոր բրենդինգին համահունչ:
Կապույտը տեխնոլոգիական միջավայրում (էկրաններ, թվային հարթակներ, գրաֆիկական նյութեր) ապահովում է ավելի մաքուր, հստակ և ժամանակակից տեսք, ինչը կարևոր է քաղաքի միջազգային դիրքավորման և ճանաչելիության համար։ Այսպիսով, առաջարկվող գույնի փոփոխությունը միաժամանակ ունի սիմվոլիկ, գեղարվեստական և բրենդային հիմնավորում, որը համադրում է Երևանի պատմական ժառանգությունը՝ նրա արդիական, նորարար, խաղաղ և բաց ապագայի տեսլականին։
Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով