Երեւանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը սեպտեմբերի 16-ի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում ուղևորի վատառողջ լինելու պատճառով։
Այս մասին հայտարարել է Աստրախանի օդային գործակալության ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան։
«SU1869 չվերթը ուղևորներից մեկի վատառողջության պատճառով 02:12-ին հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում: Երթուղու երկայնքով չվերթի մեկնումը նախատեսված է օրվա ընթացքում»,- ընդգծել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Գոլոդովայի խոսքով՝ ուղևորին հանել են օդանավից և տեղափոխել քաղաքային բուժհաստատություն։






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար