Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սիրում է պարծենալ հարուցված ու ավարտին հասցված քրեական վարույթների բարձր թվերով, դա ներկայացնելով որպես դատախազության լավ աշխատանքի վկայություն:
Հրապարակ թերթը գրել է․ Այս տարի, օրինակ, դատախազությունը դատարան է ուղարկել ընդհանուր առմամբ 13 հազար 173 քրեական գործ, որից 350-ը հակակոռուպցիոն դատարանում են եւ 12 հազար 823-ը՝ ընդհանուր իրավասության քրեական դատարանում: Սա ամենաբարձր թիվն է վերջին 10 տարիներին:
Եթե հաշվի առնենք, որ մոտ 150 քրեական դատավոր ունենք առաջին ատյանում, ստացվում է, որ ամեն դատավորի վարույթում 80-ից ավելի գործ է քննվում: Սա նշանակում է, որ քննությունները զրո կամ զրոյից քիչ տարբերվող արդյունք ունեն, քանի որ այն դատավորը, որն այսքան գործ ունի իր վարույթում, չի կարող բավականաչափ խորանալ դրանցում, եւ նրանից չի կարելի պահանջել արդար, անաչառ, բազմակողմանի, ողջամիտ ժամկետներում իրականացվող քննություն:
«Սա աբսուրդ, աննորմալ թիվ է, որը երբեք չի եղել: Մենք ունենք խիստ դատավորներ, որոնց մասին գիտենք, որ նրանք «դատող» են: Օրինակ, Մնացական Մարտիրոսյանը, Կարեն Ֆարխոյանը:
Պատկերացրեք` ինչ աղբ են բերում դատարան, որ Կարեն Ֆարխոյանի նման դատավորը մարդ է արդարացնում: Եւ սա դեռ դատարան գնացած գործերն են: Բա էն գործերը, որոնք շարունակում են քննվել: Մենք վաղուց սրան հումորով ենք վերաբերվում: Էս աղջիկը եթե չլիներ, մենք գործ չէինք ունենա», – ասում է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:






Բաց մի թողեք
մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու