Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել՝ ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։
Դա ներկայացրել է իբրեւ քաղծառայողների կողմից ձեւակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել։
Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերեւներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ չբաժանեին։






Բաց մի թողեք
Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը
Պահանջում են թեմի առաջնորդներին փոխել
Իսկ ինչի՞ «լիազորություն ունեն» … լիազորություն չունեցողները