ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին։
«Այսօր առավոտյան ես հրամայեցի զինվորականներին ճշգրիտ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի հզոր հարձակման կազմակերպիչին և մյուս ահաբեկիչներին, որոնք նա հավաքագրել և ղեկավարել է Սոմալիում», – գրել է նա Truth Social-ում:
Թրամփը նշել է, որ Սոմալիում թաքնվողները սպառնալի են Միացյալ Նահանգների համար:
«Այս մարդասպանները, որոնց մենք գտանք թաքնված քարանձավներում, սպառնում էին Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին: Հարվածները ոչնչացրեցին քարանձավները, որտեղ նրանք ապրում էին և ոչնչացրեցին ահաբեկիչներից շատերին՝ ոչ մի վնաս չպատճառելով խաղաղ բնակչությանը», – հավելել է ամերիկացի առաջնորդը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի վերոհիշյալ առաջնորդի որսը շարունակվում էր երկար տարիներ, սակայն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «չկարողացավ գործն ավարտին հասցնելու համար բավական արագ գործել:
Իմ ուղերձը ԴԱԻՇ-ին և մյուսներին, ովքեր կհարձակվեին ամերիկացիների վրա, սա է. մենք ձեզ կգտնենք և կսպանենք»,- ասել է Թրամփը։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին