Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարա է այցելել Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Բեռլինում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Նարիշկինը ծանոթացրել է Ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան նոր պլանի հետ կապված ռուսական կողմի ունեցած դիրքորոշման հետ։
«Երեկ պարոն Նարիշկինը Անկարայում էր։ Նա ծանոթացրել է մեզ պլանի հետ կապված ռուսական կողմի ունեցած դիրքորոշման հետ»,- ասել է նախարար Ֆիդանը։ Նա նաեւ նշել է, որ ներկայումս զարգացումներ են ընթանում այդ պլանի շուրջ։






Բաց մի թողեք
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մոսկվայում գործել է մահապարտ ահաբեկիչ, Ռուսաստանը բախվում է նոր և բոլորովին այլ սպառնալիքի