08/01/2026

Ինչպես են տարբեր մարզերից մեքենաներով ուղտերթին բերված «հավատացյալները» նույն մեքենաներով հեռանում. Լուսանկարներ

Այսօր Նիկոլ Փաշինյանը ուխտերթ էր կազմակերպել Երևանում։ Ուխտերթի ընթացքից իշխանականները լուսանկարներ էին հրապարակում ու հպարտանում, թե որքան մարդ է մասնակցում։

Մինչդեռ մասնակիցների զգալի մասը ուժայինների ներկայացուցիչներ էին, իսկ մյուսները ՔՊ-ականներ, նախարարությունների ու համյանքապետարանների աշխատակիցներ։

Եկեղեցու բակում, Նիկոլ Փաշինյանի ելույթի ավարտին շատերը չէին սպասել և շտապել էին հեռանալ։

Մինչ Փաշինյանը ելույթ էր ունենում, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են տարբեր մարզերից մեքենաներով բերված «հավատացյալները» նույն մեքենաներով հեռանում։

Նիկոլ Փաշինյանը երթի ավարտին իր ելույթում անուղեղ հոգևորականներին կոչ է արել միանալ եկեղեցու՝ իրենց հռչակած «բարենորոգմանը» և աղոթքից զեղչել կաթողիկոսի անունը։

«Ես մեր ժողովրդին կոչ եմ անում գնալ պատարագների և պատարագ անող հոգևոր սպասավորներին հորդորել, պահանջել միանալ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարագների ժամանակ զեղչել այն անունը, որը չպիտի հնչի խորանից, մինչև այն պահը երբ մենք կունենանք ընտրված լեգիտիմ կաթողիկոս»,- ասել է Փաշինյանը։

«Ուխտերթին» մարզերից բերված քաղաքացիներին ավտոբուսով հետ տարան