Վերջին օրերին իրավական և հասարակական դաշտում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիդյա Մանթաշյանի գործը։ «Սրբազան պայքար» շարժման ակտիվ մասնակիցը այսօր համարվում է Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը։
Մանթաշյանի պաշտպաններն ու աջակիցները պնդում են՝ նա կալանքի տակ է ոչ թե հանցագործություն կատարելու, այլ իր համոզմունքներն արտահայտելու համար, մինչդեռ իշխանական կողմը հայտարարում է՝ գործը զուտ իրավական գործընթաց է։
Լիդյայի մասին hraparak.am-ին նրա նախկին ծանոթներից մեկը հետաքրքիր պատմություն պատմեց, թե ինչպես է նա ներգրավվել «Սրբազան պայքար» շարժման մեջ՝ թողնելով իր պաշտոնը։ Պարզվում է, որ մինչ այդ նա աշխատել է բանկի կառավարիչ։
Սակայն, բոլորի համար անսպասելի, թողնելով կայուն ու վստահելի աշխատանքը, որոշել է ամբողջովին նվիրվել եկեղեցական ծառայությանը։
Շրջադարձի պատճառը եղել է նրա հայրը՝ Տավուշի թեմում ծառայող դպիրը, ում ազդեցությունն ու օրինակն ուժեղ դեր են խաղացել Լիդյայի ընտրության վրա։ Ըստ մեր զրուցակցի՝ Մանթաշյանը միշտ ակտիվ ու սկզբունքային է եղել, և հենց այդ ներքին համոզմունքներն են նրան տարել դեպի շարժում։
Լիդյան սկսել է ավելի ակտիվ ներգրավվել հոգևոր և սոցիալական ծրագրերում և հենց այդ շրջափուլում նա ծանոթացել է «Սրբազան պայքար» շարժման անդամների հետ, ովքեր տեսնելով նրա ներքին համոզմունքներն ու սկզբունքայնությունը, հրավիրել են միանալ իրենց գաղափարական առաքելությանը։
Նշենք, որ Լիդյա Մանթաշյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ դեռևս դատական գործընթացի ավարտից առաջ։ Իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան կազմակերպությունները նշում են, որ նրա կալանքը քաղաքական է և արտահայտում է անհավասար վերաբերմունք կանանց նկատմամբ։
Աջակիցները կազմակերպում են նստացույցեր՝ պահանջելով փոխարինել կալանքը տնային կալանքով կամ ազատ արձակել մինչև դատավարության ավարտը։






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից