«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը հանրայնացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքից մի հատված՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված հայտարարությանը։
Վարչապետը նշել էր, որ Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ձևավորվել է պետության նախաձեռնությամբ և որոշմամբ, և առաջարկել էր, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը։
«Քիստոենական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:
Այն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից, ամրագրված է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: Այդ դասագրքում նաև ներառված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետակական հիմքերը:
Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարները, Ուրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը: Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:
Երբ ես կարդացի այդ դասագիրքը, ասացի, որ այդտեղ ազդանշվում է այն, ինչ տեղի է ունենալու մեզ հետ: Արտահայտվեցի այդ մասին: Կային նաև հետաքրքրաշարժ հետևից փսփսացողներ:
Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ բազմաթիվ գիտնականներ, ովքեր պիտի և կարող էին ձայն հանել, գերադասեցին լռել, ոմանք՝ ոչ միայն լռել: Մեծավաստակ գիտնականներից մեկն ինձ ասաց, որ նա չի ուզում «ռիկաշետի» տակ ընկնել… կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել, բայց դա մի ուրիշ առիթով…»։






Բաց մի թողեք
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մոսկվայում գործել է մահապարտ ահաբեկիչ, Ռուսաստանը բախվում է նոր և բոլորովին այլ սպառնալիքի