Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի»-ի 67-րդ մրցանակաբաշխությունը։
Տարածաշրջանում բռնկված հրդեհների պատճառով արարողությունն անցել է սովորականից ավելի համեստ։
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ալբոմ» անվանակարգում՝ իր «Քովբոյ Քարթեր» քանթրի ալբոմի համար։

«Cowboy Carter»-ի ալբոմը գերազանցել է Թեյլոր Սվիֆթի, Բիլլի Այլիշի, Charli XCX-ի և ասպարեզում գտնվող այլ գործընկերների ալբոմները։
«Շատ, շատ տարիներ են անցել: Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջ շարժվել՝ բացելով նոր դռներ»,- ասել է նա՝ ընդունելով մրցանակը:

Լոս Անջելեսի կենտրոնում կայացած 67-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Cowboy Carter-ը ճանաչվել է նաև լավագույն քանթրի ալբոմ:
Դատելով Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի արտահայտություններից, երբ այդ հայտարարությունն արվել է, եղել է կատարյալ անակնկալ այն, որ իրենք հաղթել են այս անվանակարգում։
Լավագույն նոր կատարող է ճանաչվել Շապել Ռոնը, Չարլի XCX-ը հաղթել է և՛ իր ալբոմի (Brat) և՛ դրանից Von Dutch երգի համար, Սաբրինա Քարփենթերը հաղթել է իր Espresso երգի համար։



Գրեմմիի մյուս հաղթողների թվում էին լեգենդար Beatles-ը՝ խմբի փլուզումից 55 տարի անց:
«Now And then» երգը, որը հավաքվել է Ջոն Լենոնի դեմոներից մեքենայական ուսուցման միջոցով, ճանաչվել է «լավագույն ռոք կատարում»:
Բեյոնսեի Cowboy Carter ալբոմի «Texas Hold ‘Em» մասը նույնպես առաջադրվել է տարվա ձայնագրության համար, սակայն պարտվել է Քենդրիկ Լամարի «Not Like Us»-ին։ Ռեփերի հիթը հաղթել է բոլոր հինգ անվանակարգերում, որոնցում այն առաջադրվել է։

«Մենք այս մրցանակը նվիրում ենք քաղաքին», -ասել է Քենդրիկ Լամարը՝ թվարկելով Լոս Անջելեսի մի քանի թաղամասեր, որոնք տուժել են հրդեհներից։

Քաղաքի՝ հրդեհից տուժած շրջանների մասին հիշատակել և հարգանքի տուրք են մատուցել նաև այլ արվեստագետներ:
Բիլլի Այլիշը ավարտել է իր կատարումը (նա երգեց Birds Of A Feather) «Ես սիրում եմ քեզ, Լոս Անջելես» բառերով։
Լեդի Գագան և Բրունո Մարսը կատարել են The Mamas & Papas-ի California Dreamin երգը և այն նվիրել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր օգնել են հաղթահարել հրդեհների հետևանքները:

Այս տարի Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով որոշվել է մրցանակաբաշխությունն անցկացնել բավականին համեստ՝ առանց սովորաբար ուղեկցող աղմկոտ երեկույթների։

«Լավագույն ալբոմ» անվանակարգում Բեյոնսեի հաղթանակի մասին հայտարարել են Լոս Անջելեսի հրշեջ ծառայության անդամները, որոնք արժանացել են բուռն ծափահարությունների, այն տևել է մի քանի րոպե։

«Աննախադեպ հրդեհային իրավիճակի պայմաններում նրանց անձնուրաց գործողությունները ոչ այլ ինչ էին, քան ոգեշնչող», – բեմում ասել է Էնթոնի Մարոնեն:


«Մեր անկեղծ ցավակցություններն ու աղոթքներն են բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորցրել են հարազատներին, ընկերներին և հարևաններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կորցրել են տները, բիզնեսը և տեղահանվել»,- նշել են հաղորդավարները:








Բաց մի թողեք
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը