26/12/2025

Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում:

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հաստատել է տեղեկությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը կուսակցության համամասնական ցուցակով չի առաջադրվել:

Հիշեցնենք՝ ՔՊ կուսակցությունից Լենա Նազարյանը ևս որոշել է չառաջադրվել:

Չեն առաջադրվել նաև Հրաչյա Հակոբյանը, Քրիստինե Պողոսյանը:

Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին: