Կարդացի նոր հայտարարությունը՝ «Ակնկալում ենք՝ Գարեգին Բ կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի, և նոր ընտրություններ կկազմակերպվեն. եպիսկոպոսներ. ՀԺ», չգիտեմ ում կողմից կազմված մի տեքստ։ Խորհրդանշական է, որ վերնագրի տակ գրված է «եպիսկոպոսներ. ՀԺ»։
Այն միակողմանիորեն է ներկայացնում իրավիճակը, կոչ անում արագացնել խնդրի՝ Կաթողիկոսի փոփոխության հարցի լուծումը, ինչը համահունչ է վերջին օրերի զարգացումների ժամանակ Փաշինյանի հնչեցրած պահանջներին։
Դուք՝ եպիսկոպոսաց ընտանիքի մի փոքր հատված, ձայնակցելով Փաշինյանին եւ առաջ մղելով նրա ցանկությունը, համոզվա՞ծ եք, որ ՀՀ Սահմանադրության եւ, ոչ պակաս կարեւոր, ներեկեղեցական կանոնների ակնհայտ ու կոպտագույն խախտումներով, եթե հասնեք իդեա ֆիքսի՝ Կաթողիկոսի փոփոխությանը, դա կբերի եկեղեցու առողջացմանը։ Համոզվա՞ծ եք, որ դա չի առաջացնի հոգեւորականության պառակտում, չի խաթարի Հայ Առաքելական Եկեղեցու աշխարասփյուռ թեմերի միասնականությունը։
Դուք՝ եպիսկոպոսաց ընտանիքի մի փոքր հատված, պատկերացնու՞մ եք, թե նոր Կաթողիկոսի ընտրությունը ինչ բարդությունների հետ է լինելու կապված, ինչպիսի ցնցումներ կառաջացնեն այդ ընտրությունները, ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում։ Կապահովի՞ արդյոք եկեղեցական կանոնակարգումը դա սահուն անելու համար, թե ենթադրում եք, որ դա հեշտ ու հանգիստ կկարողանաք անել իշխանական ցուցումներով։
Խելքի եկեք, քանի ուշ չէ:
Հրաժարվեք իշխանությունների հետ համագործակցությունից, վերադարձեք եկեղեցի, ապաշխարեք ու փորձեք ձեր այսօրվա բարձրացրած խնդիրները լուծել ներքին եկեղեցական համերաշխության միջոցով։
Ձեր ընտրությունը տանում է մեր երկրի առանց այն էլ խնդիրներով լի իրավիճակի կտրուկ բարդացման, եթե ոչ կործանման։
Ավետ Գրիգորյան; ՀԱԿ վարչության անդամ






Բաց մի թողեք
«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. Լուսանկարներ
Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»