ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է միակ գրական-երիտասարդական թերթի` Գրեթերթի ֆինանսավորումը, որը տարիներ շարունակ հարթակ է եղել երիտասարդ գրողների համար, որոնք հանրությանն են ներկայացրել իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև հոնորար են ստացել:
19-ամյա թերթի խմբագիր, արձակագիր Գուրգեն Խանջյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ նախարարության այս որոշումը հավանաբար կապված է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների և Հայ առաքելական եկեղեցուն սատար կանգնելու հետ. «Համենայն դեպս ես այլ պատճառ չեմ տեսնում: Գումար չունեն` չունեն, լավ էդքա՞ն չունեն, էդ դեպքում ինչպե՞ս են այդքան պարգևավճարներ ստանում», – ասում է Խանջյանը:
Նրա խոսքով` թերթին տրամադրվել է տարեկան ընդամենը 2 միլիոն 300 հազար դրամ. «Թերթը 19 տարեկան է, նոր ենք իմացել այդ մասին, փորձելու ենք այլ ֆինանսական միջոցներ գտնել: Ավելի քան 19 տարի Գրեթերթը ֆինանսավորվել է նախարարության կողմից` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներից սկսած: Բոլոր իշխանություններն էլ գիտակցում էին թերթի անհրաժեշտությունը»:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու