Աիդա Կ․-ն 2024թ. հոկտեմբերի 14-ին ժամը 11:40-ի սահմաններում հարվածել է Արարատի մարզի դպրոցնրից մեկի տնօրենի դեմքին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի տնօրենը ցածր գնահատական է նշանակել Աիդա Կ․-ի դստերը։ Կինը 10-15 րոպե տևողությամբ, վիճաբանել է Ն․ Մ․-ի հետ, որի ընթացքում երեք անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին ու դիտավորությամբ նրա առողջությանը, դեմքի ձախ այտային շրջանի արյունազեղման ձևով, զուգորդված ֆիզիկական ցավով, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, միաժամանակ հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելով Ն.Մ․-ի և ներկաների հասցեին, այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Ն․ Մ․-ի ղեկավարությամբ դպրոցում աշխատող մյուս անձանց մոտ նրան ստորացնելով և դպրոցի բնականոն աշխատանքները խոչընդոտելով։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դետեմբերի 6-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանին։
Աիդա Կ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ
Աիդա Կ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել