27/12/2025

Հայաստանը կմնա Բրյուսելի հիմնական գործընկերը տարածաշրջանում, Վրաստանը՝ ոչ․ Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ մինչև 2025 թվականի վերջը Վրաստանը ԵՄ-ից որևէ ֆինանսական օգնություն չի ստանա։ Եվրախորհրդարանում լրագրողներին հայտնել են, որ աջակցության վերսկսումը 2026 թվականին քիչ հավանական է։

Օգնությունը վերաբերում է 120 միլիոն եվրոյին, որը սառեցվել էր 2024 թվականին, քանի որ Բրյուսելը Վրաստանը համարել էր ոչ ժողովրդավարական։

Չնայած երկիրը շարունակում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու, մինչև 2030 թվականը նրա ընդունումը նույնպես քիչ հավանական է։

Մասնագետները նշում են, որ, չնայած դրան, ԵՄ-ն կձգտի պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը կմնա Բրյուսելի հիմնական գործընկերը տարածաշրջանում։