Կարգալույծ քահանաները Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կրկնում՝ «Կարգալույծ կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել»։ Կրկնում և շարունակում են կեղծ քահանայություն ու կեղծ պատարագներ անել։
Հրապարակ թերթը գրել է․ Այսինքն Հայաստանի «երեք միլիոն վարչապետերից մեկը» կարող է ինչ ուզի՝ ասի ու անի։ Բայց, ներողություն, այդ երեք միլոնից մեկը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ չէ՞ր ասում, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ՀՀ վարչապետ է, իշխանություն ունի։
Այդ ո՞նց եղավ, որ առանց երեք միլիոնի կամքը հարցնելու՝ զորքով, թիկնապահներով, ուժայիններով մտնում է Համայն հայության Եկեղեցի, տրորում նրա սրբությունը։ Բա թե՝ «Կարգալույծ կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել»։
Ասում էիր, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, բայց կաթողիկոսը երբեք չի ասել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քահանա կամ կաթողիկոս է։ Մտիր ՀՀ «յուրաքանչյուր քաղաքացուդ» շապիկի մեջ ու աշխատիր շապիկիցդ դուրս չգալ։ Շապիկից դուրս գալը միշտ ծիծաղ ու ամոթ է առաջացնում։ Դու չես ամաչում, բայց մենք քո փոխարեն ամաչում, գետինն ենք մտնում։
Մեկը չկա՞, որ հուշի՝ մե՜րկ ես։ Թշնամուն ուրախացնում ես, իսկ սեփական ժողովուրդդ ամոթից մեռնում է։ Մենք ազգ էինք, որ ասում էր՝ մահը գերադասելի է անպատիվ ապրելուց, այդ ի՞նչ արիր ազգի, ժողովրդի հետ։
Հասցրել ես այն կետին, որ հացի փոխարեն անասնակեր են մեզ ուղարկում։ Հիշեցնում են, որ «անասուն մի եղե՜ք», մարդ եղեք ու ձեր երկիրը պահեք․․․ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն է դիպուկ բացատրում․ «Ցորենը ցորեն չի՞, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ որ բան չի՞ տալիս, կաթ կամ յուղ »։
Այս վիճակին ենք հասել։ Մենք դիտարկվում ենք որպես կաթ տվող, քամվող խավ։ Իրենք կթողները, մեզ քամողներն են․․․






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու