Ներգնա տուրիզմի այս տարվա թվերն ավելի ցածր են նախորդ տարվա համեմատ։
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. Հնդկաստանից եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»,-ասել է նա։
Ըստ նրա՝ խոսքը 2023 թվականի սկզբից սկսած եկած հնդիկների մասին է։
«Ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազարն են»,- ընդգծել է ԿԲ նախագահը։






Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով