26/12/2025

Հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Տասմագամբետով

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, ինչը արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ասել է գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ Միևնույն ժամանակ, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը»,- նշել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ասել է գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ «վերադարձի համար» բոլոր պայմաններն ու նախադրյալները գոյություն ունեն։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելով։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սեղանին չէ»։