Հունվարի 31-ին՝ ժամը 05։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 գմ) և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ):







Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար