Կոմունիստական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը սոցցանցի իր էջում արձագանքելով «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարությանը՝ գրել է.
«Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»:
Ավելի վաղ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:






Բաց մի թողեք
Խոշոր ու շղթայական վթար՝ Երևանում, բախվել են «Tesla», «BMW», «Mercedes», «Hongqi», «Kia» և շտապօգնության մեքենա, նաև վիրավnր երեխաներ կան․ Լուսանկար
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու