Սիրելի ուսուցիչներ, այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վերցերորդ դասարանցիների համար։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը.
«Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։
Հուսամ՝ ակտիվորեն կխրախուսեք ձեր սովորողներին՝ մասնակցել այս օլիմպիադային, որ ևս մեկ միջոց է՝ ընթերցանությունը և երեխաների վերլուծական միտքը խրախուսելու»,- նշել է նախարարը։






Բաց մի թողեք
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ