Թերի Ռայլիի երաժշտության հիման վրա, Գերմանիայի Սաշա Վալցի դպրոցից Դավիդ Դի Պրետորոյի կողմից հայ 12 պարմանուհիների պարային ներկայացմամբ եզրափակվեց Միջազգային թատերական փառատոնը’ Սունդուկյանի անվան Մայր թատրոնի բեմում, տնօրեն Վարդան Մկրտչյանի կազմակերպմամբ։

Սաշա Վալցի ինքնատիպ ոճային պարային ներկայացումները երաժշտության հետ ապրում են այնպես, ինչպես մարմինը՝ շնչի հետ։ Չես կարող դրանք բաժանել. երաժշտությունն այնտեղ ոչ թե ֆոն է, այլ համահեղինակ, համարյա որոշիչ մեխանիկա, որ շարժումը ծնում է, կոտրում է, կամ ստիպում է լողալ մի այլ իրականության մեջ։

Թերիին լսելն այնպիսի բան է, ինչպիսին լույսի մեջ փոշեկետի պարն դիտելն է. թվում է՝ միևնույն բանն է կրկնվում, բայց ամեն ակնթարթում ուրիշ է, ուրիշ պտույտ, ուրիշ շերտ։
Իսկ պարուսույցի կողմից, եթե կարճ, ապա քանդակի արվեստի հրաշալի նմուշներ կարելի էր առանձնացնել ռիթմիկ պարից։
Դիտեք փառատոնի նախագահ Վարդան Մկրտչյանի փակման խոսքն ու հատվածներ պարային ներկայացումներից։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը