Մինչ Փաշինյանի ընտանիքի անդամներն անգամ խուսափում են անօրեն պատարագներից, թափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը:
Հրապարակ թերթը գրում է․ Ասում են՝ նա հիմնավոր պատճառներ ունի Փաշինյանին կրնկակոխ հետեւելու եւ առանց բացառության բոլոր «պատարագներին» ներկա գտնվելու, քանի որ մտավախություն ունի, որ առաջիկայում լրատվամիջոցներում իր մասին որոշ սկանդալային բացահայտումներ են լինելու, թե ինչպես են համայնքային բյուջեի միջոցներն ուղղվել իրեն եւ իր մերձավորներին պատկանող ընկերություններին։
Մասնավորապես, 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, եւ հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ եւ սեղմված գազի մատակարարման մրցույթներում։
Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, երկու մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է Սափեյանների ընկերությունը։ Իսկ Սափեյանը մարզպետական հավակնություններ ունի եւ իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել այդ բացահայտումները, այլեւ հասնել բաղձալի պաշտոնին։
Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Սափեյանի հետ։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու