Պարզվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-3 մլրդ դրամ գումար է ծախսվում (աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ էլ անում է ի վնաս ՀՀ-ի։
«Հրապարակ»․ թերթը գրում է․ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել «Խաղաղություն եւ վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով նիստին։
Սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց, եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով` մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը:
Սա աննկատ չի մնացել` Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Աշխաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսաց լեզվով, բացառությամբ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների։
Եվ դա դիտարկվել է որպես ՀՀ իշխանության հակառուսական վարքագծի եւս մի ցուցադրություն: Պարզ է, որ այս մարդը մոռացել է, որ ինքը ՀՀ նախագահն է, եւ իրեն պահում է որպես Փաշինյանի մոտ աշխատող մի շարքային ուսապարկ։







Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու