Ներկա – բացական վերջացավ` գնացին իրենց գործերով:
Վստահ եմ` զուգահեռ որևէ ընդդիմադիր հավաք լիներ, ապա շատերը կմիանային այդ հավաքին, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթից լուսանկար:
«Պետական և ՏԻՄ մարմիններում կոպեկներ ստացող մարդկանց այդ կոպեկից կտրելու վախով ավելին չէիր էլ կարող անել»,- հավելել է Հարությունյանը:
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Փաշինյանի «ուխտերթի» մասնակիցների քանակը թռչնի թռիչքի բարձրությունից։
Լուսանկարին կից Ալեքսանյանը գրել է․ «Դուք մենակ եք, մենակ եք, մենակ եք»։

Մինչ համացանցում հումորով են վերաբերում Փաշինյանի` եկեղեցու դեմ արշավին, այսօր նրա կողմից կազմակերպած երթը որակում են ոչ թե ուխտերթ, այլ`ուղտերթ, Փաշինյանն ինքն էլ կարծես խճճվել է։
Րոպեներ առաջ գրառում է արել ֆեյսբուքում` նշելով. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Ուշագրավը, սակայն, այն է, որ նախնական գրառման մեջ ուխտերթը գրել է` ուղտերթ, որից տաս րոպե անց շտկել է ուղղագրական կոպիտ սխալը, ինչն, այնուամենայնիվ, օգտատերերի աչքից չի վրիպել։







Բաց մի թողեք
Երբեմնի ընդդիմադիրը Կառավարությունում աշխատանքի է անցել, թեկնածու է․ Լուսանկար
Փաշինյանն ու տասը տիրադավներն այսօր ժողով են արել
«Ուժեղ Հայաստան» կլինի Սամվել Կարապետյանի կուսակցության անունը