Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ու դա չի հաղթահարվում՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում:
Ավելին, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկա պահին Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության մոտ տասը պատգամավոր նեղ շրջանակներում դժգոհել է, թե մեծ ճնշումների տակ են իրենց բարեկամների, հարազատների ու ընկերների կողմից, որոնք կոչ են անում դեմ չգնալ ժողովրդական պահանջին ու, հանուն երկրի փրկության, աջակցել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին: Այդ պատգամավորները նշել են, թե հիմա երեք «քարի» արանքում են. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է՝ իր սպառնալիքներով և «դոսյեներով», մյուս կողմից՝ բարեկամները, հարազատները, ընկերները, վերջապես մյուս կողմից՝ համաժողովրդական պահանջը:
Չհաշված, իհարկե, ներկա կարգավիճակն ու ֆինանսական հնարավորությունները կորցնելու հեռանկարը: Տարբեր տեղեկություններով, 4-5 (որոշ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում) քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու», եթե սկզբնական փուլում նրանց անունները գաղտնի պահվեն մինչ այն պահը, երբ համապատասխան քանակի պատգամավորներ «սուրճ խմած կլինեն»:






Բաց մի թողեք
Գեղարքունիքից մինչև Սյունիք շատ քիչ տեղեր կան, որտեղ մեր և Ադրբեջանի դիրքերը քիչ թե շատ հավասար են
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին