Ադրբեջանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից․ այդ մասին հաղորդել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, որպես հիմնավորում, նշում են իբրև թե Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից էթնիկ հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ կատարված դատական գործողությունները Եկատերինբուրգում։
Ավելի վաղ հաղորդվեց, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան ևս չեղարկվել է։






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի