«Հայելի» ակումբի հիմնադիր-տնօրեն Անժելա Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ վարդապետ Գուսան Ալճանյանը իմ հեռավոր ազգականն է, մենք բարեկամություն ենք արել։ Այսօր նա պղծեց իր անունը՝ միանալով Աստծո և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և 10 սրբապիղծ եպիսկոպոսների արշավին։ Նա միացավ 4 գերեվարված եպիսկոպոսների դեմ եղբայրադավությանը։
Շատ է ներվել, բայց սա արդեն վերջն է…
Ես՝ Անժելա Թովմասյանս, իմ և Աբրահամ Թովմասյանի ողջ գերդաստանի անունից հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից։
Կոչ եմ անում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարգալույծ անել նրան։
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։








Բաց մի թողեք
Հունվարի 8-ի աստղագուշակ․ Լավ օր է սիրելիների հետ ժամանակ անցկացնելու, տան բարեկարգման համար
«Հերթը հասել է Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել, տրվել սրան կամ նրան»․ Հայր Ասողիկ
Բաց նամակ Ռուբեն Վարդանյանին․ Դուք կրում եք մի բեռ, որը շատ քչերը կկարողանային տանել, սակայն ․․․