27/12/2025

Շրջիկ հավատացյալներն այս կիրակի արձակուրդում են, Փաշինյանը Պուտինին կգրկախառնվի

Այս կիրակի շրջիկ հավատացյալների խումբը հանգստի ռեժիմում կլինի, Փաշինյանի պատվերով ոչ կանոնական պատարագ չի մատուցվի:

Քանի որ դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպումը նախատեսվում է անցկացնել Սանկտ Պետերբուրգում եւ Փաշինյանը վաղը առավոտյան կմեկնի Պետերբուրգ։

Վլադիմիր Պուտինը նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ: