Նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ – Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 «Մերսեդես» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին և տեղում կատարում են հերթապահություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:







Բաց մի թողեք
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու
Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի