Դեկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վալերիկ Մ․-ն էր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով համայնքային ոստիկաններ պարզել, որ նա բնակվել էր միայնակ, ունեցել է «Թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդություն։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար