Ինչպես հայտնի է, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ կապված Մայր Աթոռը հանձնախումբ է ձևավորել, որը պետք է քննության առնի Արշակ սրբազանի մասին տարածված տեսանյութերը և պարզի` արդյո՞ք սրբազանը խախտել է ՀԱԵ կանոնագիրքը և արդյո՞ք այդ տեսանյութերն իրական են, թե կեղծ:
Մենք պարզել ենք, թե ովքեր են ընդգրկվել Վեհափառի որոշմամբ ձևավորված այդ հանձնախմբում:
Հանձնախմբի կազմում ընդգրկված են Խաժակ արքեպիս.Պարսամյանը,
Սիոն արքեպիս. Ադամյանը,
Վազգեն արքեպիս.Միրզախանյանը,
Հայկազուն եպս. Նաջարյանը,
Վրթանես եպս. Աբրահամյանը,
Անուշավան եպս. Ժամկոչյանը,
Մուշեղ եպս. Բաբայանը:
Նկատենք, որ հանձնախմբի անդամներից ոմանց վերաբերյալ ևս բազում աղմկոտ պատմություններ ու ասեկոսեներ կան տարածված, այդ թվում` նրանց հանդեպ, ովքեր, այսպես ասած, ընդունելի են Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև իրեն չեն քննադատում:
Ինչը մի բան է նշանակում` խնդիրը ոչ թե Եկեղեցու կանոնագիրքը պահելու մեջ է, այլ այս իշխանություններին սատարելու: Այն հոգևորականը, որը ողջունում է Փաշինյանի իշխանությանը, քարտ բլանշ ունի նրա կողմից և կին պահելու, և զավակներ ունենալու և անգամ ուրիշի ընտանիք քանդելու:






Բաց մի թողեք
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու
Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի